Ռուսական գազի մատակարարումները Հայաստանին իրականացվում են արտոնյալ պայմաններով․.. Կարասին

ԼՈՒՐԵՐ

Ռուսական բնական գազի մատակարարումները Հայաստանին իրականացվում են արտոնյալ պայմաններով՝ համեմատած համաշխարհային գների հետ, որոնք որոշվում են պայմանագրային հիմունքներով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
Նրա խոսքով, 2018թ․ դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ գազի առքուվաճառքի պայմանագրի ժամկետը լրանալու կետ կապված՝ ստորագրվել է լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի, Հայաստանի համար գազի գինը 2019թ․ կկազմի 165 ամերիկյան դոլար՝ 1000 խ/մ-ի համար։

Оцените статью
error: Content is protected !!