Ամանորի գիշերը միգուցե խմել և մոռացել են․ Իոննիսյանը՝ զինվորի մահվան լուրը չհրապարակելու մասին

ԼՈՒՐԵՐ

Պաշտպանության նախարարության կողմից զինվորի մահվան մասին չհայտարարելը բացթողում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոննիսյանը՝ նշելով, որ դեպքը կատարվել է Ամանորի գիշերը, և գուցե սա է բացթողման պատճառը. «Միգուցե խմել և մոռացել են հաղորդագրութուն տարածել: Ամեն դեպքում, սա խնդիր է, և պետք է լինի միասնական մոտեցում՝ այն տրամաբանությունից ելնելով, որ եթե չկա հաղորդագրություն, որ զինվոր է մահացել, հասկարաակությունը պետք է վստահ լինի, որ զինվոր չի մահացել»:
Նա հույս հայտնեց, որ այս դեպքը պայմանավորված է ոչ թե ավելի լավ վիճակագրութուն կամ «սիրուն» պատկեր ստեղծելու ցանկությամբ, այլ զուտ Ամանորի գիշերով։

 

Դանիել Իոաննիսյան ընդգծեց նաև, որ նմանատիպ տեղեկատվությունը գաղտնի պահելու որևէ հնարավորություն չուներ նախարարությունը, քանի որ հարցմանն ի պատասխան պարտավոր էին ասել ճշմարտությունը։

Оцените статью
error: Content is protected !!