Իմ ցանկացած արարքում քաղաքական ենթատեքստ կա․ Էդմոն Մարուքյանը՝ Պարույր Սևակի «Անկեղծ ասած» բանաստեղծությունը ֆեյսբուքյան էջում տարածելու մասին…

ԼՈՒՐԵՐ

Իմ ցանկացած արարքի մեջ քաղաքական ենթատեքստ կա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իր ֆեյսբուքյան էջում Պարույր Սևակի «Անկեղծ ասած» բանաստեղծությունը տարածելուն։ Նա ո´չ հերքեց, ո´չ հաստատեց, որ ֆեյսբուքյան իր գրառումը՝ Պարույր Սևակի «Անկեղծ ասած» բանաստեղծությունը, կապ ուներ կառավարության ծրագրի քննարկման հետ, քանի որ նա բանաստեղծությունն իր էջում գրել էր ճիշտ այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյան ԱԺ բարձր ամբիոնից ներկայացնում էր Կառավարության ծրագիրը։ «Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է, և բոլորը ցիտում են Մաթևոսյանին, իսկ ես որոշել եմ ցիտել Սևակին»,- շարունակեց Մարուքյանը։ Հարցին՝ արդյոք «անկեղծ ասած ես հոգնել եմ» արտահայտությունը կապ ունի՞ կառավարության ծրագրի հետ. «Այսօր էլ որոշեցի Պարույր Սևակին ցիտել։ Դա քաղաքականացվել է. միգուցե ճիշտ է արվել, միգուցե՝ ոչ, բայց ես այլ մեկնաբանություն չունեմ»։

Оцените статью
error: Content is protected !!