Համամիտ եմ Սրբուհի Ղազարյանի հետ…Կարեն Քոչարյան

ԼՈՒՐԵՐ

Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լիովին համամիտ եմ Սրբուհի Ղազարյանի հետ: Ու կարծում եմ` յուրաքանչյուրս մի շարք հարցեր ունենք ԼՏՊ-ին և ոչ միայն նրան: Եթե երեք նախկին նախագահներին հարցաքննի ժողովուրդը, կարծում եմ` նրանց կյանքը չի հերիքի, որպեսզի պատասխանեն ժողովրդի հարցերին: Սակայն Սրբուհու այս երեք հարցը շաը տեղին է:

 

1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:
2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել /ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների/ այսպես ասված լույսի անջատման դիմաց:
3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «безоговорочная капитуляция»-ն զինադադարով փոխարինելու դիմաց»:

Оцените статью
error: Content is protected !!