Մարզերից, գործադիրից եկածները վաժնի քայվածքով պատգամավոր էին պարապում…

ԼՈՒՐԵՐ

 

 

 

 

Հա էլի` բարով տեսանք.
-ԱԺ-ում էի…
-Գնացել էի ինձ ցույց տայի, իմ քայլիստիկներին դիտեի…
-Լրիվ դերի մեջ էին.
-Մարզերից, գործադիրից եկածները վաժնի քայվածքով պատգամավոր էին պարապում…
-Կնանիք, աղջկերքը` ամեն մարդ իրա դարդին…
-Անոճ, ով ինչ հասել` հագել, եկել էր, քայլում էին… անտաղանդ, մեկ ու մեջ `չալոյաձեւ..
-Ըդո~նք` ուր.
-ՀՀԿ-ի կարմիր կաստումներն` ո~ւր…
-ՀՀԿ կնանի~ք` ուր
-Իրանց չոլկե~քն ու~ր… սրանց անֆեն-բզբզտիկ մազրերը` ո~ւր
Հ.Գ.
-էն Լու-լուն դուրս եկել դահլիճից,
-Անվտանգության տղերքի քթի տակ` հեռախոսով խոսում էր…
-Անվտանգության տղերքը գնալով շատանում էին այդ<<վայրում>>.
-Անցանք` ասինք`
-Բարի ծառայություն, տղերք…
-Տղերքս ջոգին, որ ինքնաբերաբար` մի տոչկայում են <<կենտրոնացել>>…
Հ.Գ.
-Նիկոլի ռուկզակը ուսին պպտտող անվտանգության ընկերոջս տեսա…անսովոր էր` կոստյումով` առանց ռուզկզակն` ուսին…
-Ոնց որ մայրը` աներեխա…
-Էս ուր է ռուկզակը, եղբայր….. նայի հա~… ռուկզակը մեր հեղափոխության ինքնագիտակցությունն է, մի բան չըլնի հանկարծ, ուր է? ռուկզակը…
-Ուշադիր նայում է ձեռքիս դիկտաֆոնին.
-Չեմ ձայնագրում, որ ձայնագրեմ, ասելու եմ… վախիլ մի:
-Դրեցի դիկտաֆոնը պայուսակիս մեջ…
Հ.Գ
-Ի դեպ. ըտենց մեկ էլ դիկտաֆոնիս նայում էին` -Թուրքիայում…
-Երբ Սերժ Սարգսյանը գնացել էր Գյուլի հետ դիտելու`
-Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային մատչը…
-Մենք էլ` հետը.
-Էդ Թուրքիայի պրո-ՆԱՏՕ-վսկի անվտանգության աշխատողները րոպեն մեկ հայացքով մեզ էին ստուգում.
-Մագինսանում էին, երբ ձեռներս պայուսկներս էինք տանում. մտածում էին` զենք ենք հանում.
-Կտաղեցի…
-Հինգ վայրկյանը մեկ` ձեռս տանում էի պայուսակս… սրանք մոտենում էին ավելի…
-Հանում էի դիկտաֆոնս… հետո իբր պետք չի,սխալ եմ հանել, հետ էի դնում… ու ըտենց` գնա գալիս եմ…
Հ.Գ.
-Ուր ա ա ռուկզակը` էն անգամ էլ չկար….
-Ձեռ չեմ քաշում ես` իմ անվտանգության ընկերոջից.
-Դուք կարծում եմ հասկանում եք` ռուկազակն ինչ նշանային համակարգ է, կարող է անգամ ` այն միստր Բոլթոնն է մեզ ուղարկելլլլլ….
-Հիմա էլ անվտանգության աշխատակիցը նայում է ձեռքիս թղթին` ավելի ուշադիր, քան` դիկտաֆոնին.
-Չի ձայնագրում թուղթը, չեմ միացրել, նայի` լույսը չի վառում… թղթի..
-Քահ-քահ ծիծաղում է..
-Ռուկզակը կա, դահլիճում է…ասում է.
-Քննարկումներին է մասնակցում. հասկացողաբար գլխով եմ ես…
-Ու հրաժեշտ տալիս, գնում` դեպ իր սենյակ հեռացող`
-Վանեցյանի քիֆ` Ալենին որսալու…
#Բարեւ_պարոն_Վանեցյան

Оцените статью
error: Content is protected !!