«Ողջունում եմ վարչապետի որոշումը…»․ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ

ԼՈՒՐԵՐ

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ փաշինյանը հրաժարվել է փաստաբանների, իրավաբանական, խորհրդատվական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող անձնաց նկատմամբ հարկային բեռը 4-6 անգամ ավելացնելու, նրանց շրջանառության հարկի փոխարեն ԱԱՀ-ով հարելու որոշումից․

«Պատճառն այն է, որ այսօր ՊԵԿ-ը համապատասխան ծրագրային ապահովում չունի, որպեսզի կարողանա իրականացնել այդ հարկային վարչարարությունը: Այսինքն՝ մենք անիմաստ կվիճենք մեր հարգելի հայրենակիցների հետ, բայց այսպես, թե այնպես, մենք նրանց նկատմամբ օրենքի կիրառումն ապահովող լծակներ չենք ունենա:

Կստացվի, որ օրենքում մենք կգրենք, որ նրանք պետք է ինչ-որ չափով հարկ վճարեն, իսկ իրականում նրանք կշարունակեն այնքան վճարել, որքան հիմա են վճարում կամ ավելի քիչ», ասել էր վարչապետը։

Փաշինյանի որոշմանը արձագանքել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրելով․
«Փաստաբանների նկատմամբ կշարունակի գործել շրջանառության հարկով հարկման ռեժիմը:

Ողջունում եմ վարչապետի՝ մասնագիտական համայնքների շահերը չանտեսելու որոշումը»:

Оцените статью