«Նիկոլ Փաշինյանի ծրագիրը հերթական պոպուլիստական քայլ է…»․ Վարչապետի «թեկնածու» Անի Զախարյան

ԼՈՒՐԵՐ

Ծրագիրը շարադրված է գեղարվեստական ոճով և զուրկ է ծրագրում ներկայացված ցանկությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ որևէ առարկայական կոնկրետ հիմքից, կոնկրետ ծրագրից և գործողությունից, կոնկրետ ֆինանսական հիմնավորումից:

Ծրագիրը որևէ առնչություն չունի տնտեսական հեղափոխության հետ, այն է՝ տնտեսության մեջ արմատական, խորքային, աստիճանականությունը բացառող թռիչքաձև և արագ զարգացումների հետ:

Անհասկանալի է, թե ինչ ճանապարհներով են բարելավելու ներդրումային միջավայրը և ինչպես կարող է լուրջ քաղաքական-մասնագիտական գրավչությունից զուրկ կառավարությունը, որն այս 10 ամիսների ընթացքում արտաքին դիվանագիտական հարաբերությունների ոլորտում որևէ լուրջ տնտեսական ձեռքբերում չունի, գրավչություն հաղորդել ներդրումային միջավայրին և լուրջ ներդրումներ ապահովել անհայտ աղբյուրներից, առավել ևս հարկային մեր կարծիքով սխալ քաղաքականություն վարելով:

Ինչ վերաբերում է տարբեր ոլորտների զարգացմանը, ապա դրանք չեն համապատասխանում Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության չափանիշներին և ռեալ գնահատելով արդեն իսկ այդ ոլորտներում տիրող լճացած իրավիճակը, կարող ենք ենթադրել, որ նույնը շարունակվելու է նաև առաջիկայում:

Փաշինյանի՝ ծրագիրը տնտեսական հեղափոխության մեկնարկ բնորոշումը մենք որակում ենք հասարակությանը մատուցվող հերթական պոպուլիստական քայլ, քանզի հետիշխանափոխական էյֆորիան այլևս չկա և միայն տնտեսական ոլորտում պոպուլիստական հայտարարություններով է հնարավոր լինելու երկարացնել իր կառավարության նկատմամբ հասարակության հանդուրժողականությունը:

Оцените статью