Առաջին անգամ ռուսական մամուլը Քոչարյանին անվանեց քաղբանտարկյալ…

Ռուսական «Комсомольская правда» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը հասավ նրան, ինչը հետխորհրդային տարածքում ոչ մի իշխանություն չէր կարող անել: Երևանում հայտնվեց առաջին քաղբանտարկայլը` Ռոբերտ Քոչարյանը, ում գործը դեռ քննության փուլում է: 1998-ից 2008 թվականներին հանրապետությունը ղեկավարող նախկին նախագահին մեղադրում են 2008-ի մարտին տեղի ունեցած անկարգությունների համար, որի ընթացքում զոհեր են եղել:

 

 

 

Անցյալ տարվա իշխանափոխությունից հետո այս գործողությունները սկսեցին որակվել որպես Քոչարյանի կողմից սահմանադրական կարգի տապալում: Չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ և Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանը փորձել է կանխել նման գործողությունները: Հատկանշական է, որ 2018 թ. Հուլիսի 28-ին դատարանի որոշմամբ ձերբակալված Քոչարյանը ազատվել է օգոստոսի 13-ին, սակայն դեկտեմբերին կրկին ձերբակալվել է: Իսկ մյուս օրը նա նաև մեղադրվում էր կաշառք ստանալու համար հոդվածով: Քոչարյանը կաշառքը իբր ստացել է 2008 թ.-ին մի գործարար կնոջից, որպեսզի «չմիջամտի արաբների հետ նրա առևտրին»: Երեկ Վերաքննիչ դատարանը մերժեց Քոչարյանի փաստաբանների բոլոր միջնորդությունները` որոշելով երկարաձգել նրա կալանքը»: «Փաշինյանը, իշխանության գալով, անցյալի իրադարձությունների մեկնաբանությունները փոխվել է 180 աստիճանով և սկսել նախորդ իշխանությունների հալածանքը: Վտանգը կա , քանի որ Փաշինյանի վարկանիշի նվազումից հետո նախորդ իշխանությունների` առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը կտրուկ կբարձրանա », — ասում է հայ հայտնի քաղաքագետ, Քաղաքական տնտեսության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

Оцените статью