Եթե իմ խոսքից որևէ մեկը մունաթ կամ հեգնանք է զգացել, ներողություն եմ խնդրում. Փաշինյանը՝ պատգամավորներին

ԼՈՒՐԵՐ

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից իր ամփոփիչ ելույթում ասաց, որ անցնող երեք օրվա քննարկումները ցույց տվեցին՝ ունենք նոր որակի խորհրդարան:
Փաշինյանը ներողություն խնդրեց բոլոր այն պատգամավորներից, որոնք իր խոսքում մունաթ կամ հեգնանք են նկատել:
«Եթե իմ խոսքից որևէ մեկը մունաթ կամ հեգնանք է զգացել, ներողություն եմ խնդրում և համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն: Կարծում եմ, որ դա նաև ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է, որովհետև ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք և լիաթոք, և եթե իմ հետագա խոսքում որևէ մեկը տպավորություն ստանա, որ ես մունաթ եմ գալիս կամ ինչ-որ մեկին հեգնում եմ, սա միանգամայն սխալ է», — ասաց Փաշինյանը:
Կառավարության ծրագրի ընթացքում հնչած բանավեճը վարչապետը որակեց գաղափարական.

 

 

 

 


«Մի մասը այստեղ ներկայացնում էին տեղեկատվություն, որ իրենք ստացել են իրենց կարդացած գրքերից, իսկ մյուս մասը՝ խոսում էին այն մասին, որ իրենք պատրաստվում են նոր գիրք գրել: Մի մասը այն պատմության մասին էին խոսում, որ իրենց հայտնի է, մյուս մասը այն պատմության մասին, որ իրենք պատրաստվում են ստեղծել: Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում թերևս ծրագրի ամենակարևոր հատվածը չմեջբերվեց, որտեղ ասվում է, որ կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմնաքարը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018-ի արտահերթ ընտրություններում բացարձակ մեծամասնության վստահության քվեն է ստացել», — ասաց նա:

Оцените статью