Հայաստանն ու Ադրբեջանը գաղտնի բանակցություններ են սկսել Արցախի ճակատագրի շուրջ. Լենտա

Հայաստանն ու Ադրբեջանը գաղտնի բանակցություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի ճակատագրի շուրջ: Այս մասին գրում է ռուսական Լենտան՝ հավելելով, որ հակամարտության կարգավորման գործընթացը երկար տարիներ դոփում է տեղում, իսկ 2016 թվականին գործը նույնիսկ հասավ ռազմական բախման:

 

 

«Այսօր փոխհրաձգություններին փոխարինել է համեմատական հանգստությունը, իսկ ագրեսիվ հռետորաբանությանը՝ ավելի փափուկը: Հնարավոր է կողմերից մեկը համոզիչ փաստարկներ ունի, կամ էլ ինչ-որ մեկը որոշել է զիջումների գնալ, իսկ միգուցե կողմերն ի վերջո հասել են այն գիտակցմանը, որը պետք է հակամարտությունը մեկընդմիշտ կարգավորել, քանի դեռ Կովկասում չի սկսվել նոր պատերազմ: Ինչի կարող են հասնել այդ ճանապարհին կողմերը»,-գրում է Լենտան:

Оцените статью
error: Content is protected !!