Սա ո՞նց կբացատրես…Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կատարյալ խայտառակություն է: Տեղեկություններ կան, որ ԵԱՏՄ-ից ուղարկված բոլոր փաստաթղթերը դրված են ստորագրությունների հոսքագծի վրա: Այդ փաստաթղթերի մեծամասնությունը բացարձակապես հակասում է Հայաստանի պետական շահերին:

 

 

 

Նույնիսկ նախահեղափոխական շրջանում ՀՀ-ի կողմից առաջներում արդեն մերժված փաստաթղթերն են անհապաղ ստորագրվում: Սա այլ կերպ գնահատել, քան պետական դավաճանություն՝ անհնար է: Սա ո՞նց կբացատրես Մոսկվայում արդեն Նիկոլայ Վլադիմիրովիչ կոչվող Նիկոլ: Այդ հակապետական ուղեգիծը, որով այսօր էլ դու ես ընթանում, ուրիշ քո նմաններն արդեն 200 տարի է իրագործել են և մեր ժողովրդին կանգնեցրել կոտրած տաշտակների առջեւ: Մի՞թե կարելի է խաղալ մի ամբողջ ժողովրդի շահերի և արժանապատվության հետ կեղծ ու պատիր «պետական անվտանգություն» հորջորջումների ետևում թաքնվելով»:

Оцените статью