Բաց նամակ վարչապետին ցմահ դատապարտյալից…

Հարգալից ողջույններս Ձեզ, մեծարգո վարչապետ պարոն Փաշինյան: ՈՒզում եմ անդրադառնալ և կրկին Ձեր ուշադրությունը բևեռել ցմահ դատապարտյալների խնդիրներին: Իմ կողմից բարձրացված խնդիրը ունի երեք լուծում` քրեական գործերի պատշաճ վերանայում, պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավական նորմի կիրառում, և Ձեր կողմից ներման արժանանալու հնարավորություն: Մեծարգո պարոն վարչապետ, այդ բոլոր խնդիրներն էլ Դուք կարող եք լուծել, քանի որ ունեք համարձակություն և մեզ Աստծո փոխարեն երկրորդ անգամ Կյանք պարգևելու բարի կամք ու ազնվություն:

Նոր Հայաստանում արդարադատություն և անվերապահ արդարություն հաստատելու համար, պետք է համակողմանի և արագ անդրադառնաք ցմահ դատապարտյալների ազատ արձակման խնդրի լուծմանը` ցուցաբերելով նաև զուտ անհատական մոտեցում, հատկապես ներման խնդրագրով Ձեզ դիմած դատապարտյալների նկատմամբ:

Մեր շատ սիրելի վարչապետ, մեր եղբայր, մահվան այս կենդանի գերեզմանում մի կերպ ենք քարշ տալիս երկրին ոչ պիտանի մեր գոյությունը, երազանք ունենալով, որ մի օր մեր առջև էլ Աստծո և Ձեր կամքով կբացվեն այս մահաբեր դժոխքի դռները: Ովքեր , որ արդեն 20 և ավել տարիներ պատիժ են կրում այս դժոխքում, ունեն դրական և օրինակելի բնութագրեր, պետք է ժամ առաջ դուրս գան այստեղից: Հուսահատվում ենք, բայց հավատում ենք Ձեր արդարամտությանն ու գթասրտությանը:
Հարգանքով` ցմահ դատապարտյալ
Ստեփան Գրիգորյան

Оцените статью