Զովունիում կոտրել են պատշգամբի ու ննջասենյակի ապակին եւ գողացել հեռուստացույցը…

Փետրվարի 14-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ Զովունի գյուղի 26-րդ փողոցում գտնվող իր ընկերոջ տնից գողություն են կատարել:

Մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տրվել, որ հունվարի 30-ի ժամը 16.00-ից մինչեւ փետրվարի 4-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Զովունի գյուղի 26-րդ փողոցում գտնվող, տներից մեկի 2-րդ հարկի պատշգամբի ապակին եւ մտել ներս, այնուհետեւ կոտրել են ննջասենյակի դռան ապակին եւ ննջասենյակից գողացել հեռուստացույց:

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, փետրվարի 14-ին, ժամը 15.05-ին, Երեւան քաղաքի Դավիթաշենի 1-ին թաղամասից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Կարեն Ա.-ին, որը խոստովանել է, որ ինքն է կատարել գողությունը:

Կարեն Ա.-ն ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Оцените статью
error: Content is protected !!