ԿԸՀ նախագահը՝ Սերժ Սարգսյանի կողմից արժանացած պարգևատրման մասին…

«Դա իրավամբ խոսում է ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բարձրացման, ընտրական գործընթացի առավելագույն թափանցիկության մասին: Դա կարևորագույն մշակույթ էր, որ ձևավորվեց այս ընտրություններով»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ԱԺ ընտրությունների արդյունքներից հետո որևէ ուժի կողմից այն չվիճարկվեց:

 

 

 

Անդրադառնալով նախկին իշխանության ժամանակ արժանացած պարգևատրմանը, երբ, լրագրողների դիտարկմամբ, վիճարկվում էին ընտրությունների արդյունքները, իսկ նա խրախուսանքի էր արժանանում Սերժ Սարգսյանի կողմից, Մուկուչյանն ասաց. «Նախ, պետք է նայել՝ ինչ պարգևի եմ արժանացել ու բացի դրանից, մի փոքր նայել իմ կենսագրությունը, թե որ կառույցներում եմ աշխատել, և ինչ է արձանագրվել իմ աշխատանքի ընթացքում, ու այդ համատեքստում փորձել գտնել հարցի պատասխանը»:

Оцените статью