«Մենք հավերժ չենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի մասին

ԼՈՒՐԵՐ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ իրեն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մտահոգում է միութենական պետության ճակատագիրը պաշտոններից իրենց հեռանալուց հետո, հաղորդում է «РИА Новости»-ն:
«Մենք բացահայտ ասել ենք, որ մենք հավերժ չենք, որ ինչ-որ պահի հեռանալու ենք: Ի՞նչ ենք թողնելու մեր երեխաներին: Ինչպե՞ս են նրանք շարունակելու մեր քաղաքականությունը: Մեզ՝ քաղաքական գործիչներիս, դա չի կարող չմտահոգել»,- հայտարարել է Լուկաշենկոն:

 

 

Նա նաև ասել է, որ վաղուց են քննարկվում Մոսկվայի և Մինսկի դաշնակցային հարաբերությունները:
«Մենք վաղուց պայմանավորվել ենք, որ պետք է վերանայվեն մեր դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Պուտինը Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ աշխարհում լիարժեք անկախ պետություններ գոյություն չունեն:

Оцените статью