Ռուսաստանի բնակիչները փետրվարի 18-ին հազվադեպ աստղագիտական երևույթի ականատես կարող են լինել…

Ռուսաստանի բնակիչները կիրակի առավոտյան կկարողանան դիտել հավադեպ աստղագիտական երևույթը՝ Վեներայի և Սատուրնի մոտեցումը: РИА Новости-ի փոխանմամբ՝ այս մասին տեղեկացրել է Մոսկվայի աստղացուցարանը:

«2019-ի փետրվարի 18-ին տեղի կունենա Վեներայի և Սատուրնի մերձեցումը: Մոլորակներին կբաժանի միայն մեկ աստիճան (Լուսնի երկու սկավառակ): Նման տեղակայումն աստղագետներն անվանում են մերձեցում: Գեղեցիկ զույգին կարելի է տեսնել լուսաբացից առաջ՝ 6:30-7:30-ն ընկած ժամանակահատվածում հարավարևելյան հորիզոնում: Ավելի աջ (հարավ) և ավելի բարձր մոլորակային զույգին ուղեկցելիս կլինի Յուպիտերը և կարմիր Անտարեսը՝ «Կարիճ» համաստեղության ամենավառ աստղը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ այս մոլորակների հաջորդ մոտեցումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:

Оцените статью
error: Content is protected !!