Ծանր հարված՝ Ծառուկյանին…

Ինչպես արդեն հայտնել էինք, «Լուսավոր Հայաստան»-ն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների մեծ մասը երեկ դեմ քվեարկեցին Կառավարության ծրագրի նախագծին:

Քվեարկության ավարտից քիչ անց ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Գ. Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն: Ասում են՝ սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր Գագիկ Ծառուկյանին ոչ միայն քվեարկության հետ կապված, այլև Կառավարության ծրագրի վերաբերյալ նրա հնչեցրած գնահատականների:

 

 

Հիշեցնենք՝ ԲՀԿ առաջնորդն ասել էր, որ Կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, և որ եթե քաղաքակական հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ դուխ և կամք, ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, ժամկետ, մեխանիզմ:

Оцените статью
error: Content is protected !!