Հներից ով որտեղ է․.. Շմայսը վերադարձել է .

Հեղափոխությունից հետո շատ ջրեր են հոսել։ Նախկին գաղջից հետո, երբ Սերժ Սարգսյանն արտաբերեց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ, վերջին ինը-տասը ամիսները՝ քրեական հետապնդումներով, կալանավորումներ-ազատ արձակումներով, հետախուզումներով, կոռուպցիոն բացահայտումներով ու հայտնություններով, պաշտոնանկություններ-նշանակումներով, ասֆալտին փռելու օպերացիաներով, նախկինների աստիճանական դուրսմղումով ( բացի դատականից) քաղաքական էլիտա կոչվածից և հիմնարկներից, որտեղ թվում էր՝ արդեն մետաստազներ էին ձգել, ԱԺ և Երևանի ավագանու ընտրություններով, նորանկախ Հայաստանի պատմությունն արդեն իսկ ժամանակի ու տարածության մեջ բաժանել են 2 շրջափուլի՝ Հայաստանը՝ հեղափոխությունից առաջ և հետո։


Հեղափությունից առաջ Հայաստանի անբաժանելի մասն էին կազմում նաև բազում ամենազոր նախկինները՝ սկսած իրենց քրեական, կենցաղային կամ քաղաքական պատմություններից ու ենթատեքստերով, միջանձնային փոխհարարաբերություններից մինչև իրենց թիկնազորեր, մեքենաների համերներ, «ախրանաներ», զավակների հարսանիքներ։

Մի խոսքով, այն ամենով, ինչը ընդամենը 1 տարի առաջ հայաստանյան թերթերի առաջին էջերում էր և աշխատում էր որպես Newsmaking: Տպավորություն էր, թե հներից շատերը, որոնք դեռ բանտում չեն կամ այդ ճանապարհին են, տևական ժամանակով հեռացել են Հայաստանից։ Պարզվեց՝ հեռացողներն ավելի քիչ են, քա՝ մնացողները, իսկ հեռացողների թվում հիմնականում, հետախուզվողներն են․ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան, ում ըստ Սիլվա Համբարձումյանի, վերջերս տեսել են Բաթումի կազինոներից մեկում, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, նրա դուստրը և վերջապես՝ Ֆրանկլին Գոնսալես՝ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր որդի, ում պատրաստվում են արտահանձնել Հայաստանին։


Այժմ քրեական հետապնդման մեջ չգտնվող նախկիններից, ովքեր հեռացել են․ Աժ նախկին պատգամավոր Սեդրակ Սարոյան, որն ինչպես պնդում են ՀՀԿ-ական աղբյուրները, ԱՄՆ-ում է իսկապես առողջական պատճառներով, Ֆինանսների նախկին նախարար ու ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը, որը հեղափոխությունից անմիջապես հետո մեկնել էր ԱՄՆ, ինչպես հայտնում են մի որոշ լրատվամիջոցներ, վերադարձել է Հայաստան։

Ոչ անհայտ Առաքել Մովսիսյանի անունը ևս տրվում էր Լոս Անջելես մեկնածների թվում, բայց այսօր պատասխանելով Hraparak.am-հարցին, ասաց․ «Հեռախոսի համարը Հայաաստանի չի՞», ապա ասաց՝ իրավունք չունեի՞ Լոս Անջելես գնալու, ման գալու, հետ գալու։ Ավելին՝ Առաքել Մովիսիսյանը գրեթե սպառնալից ասաց՝ ես ստեղ լինելու եմ։ Միշտ։ Ոչ քրեական գործերով իշխանափոխությունից հետո Հայաստանից պարբերաբար մեկնում և վերադառնում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը այնտեղ, որտեղից եկել էր՝ Մոսկվա, ժամանակին գրվել էր, որ հեռացել է նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, թեև իրազեկ անձը կտրականապես հերքեց՝ ասելով, որ Վլադիմիր Սերգեյիչն այս ընթացքում միշտ Հայաստանում է եղել, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանը, որը մի շարք քրեական գործերով անցնում էր։

Ամիսներ առաջ գրվեց, որ հեռավոր Ալբիոնում է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն Սյունիքում ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեկը հայտնեց, որ դեռևս դեկտեմբերի 9-ից առաջ ընկած քարոզարշավի ժամանակ, իրեն հայտնել են, որ Սուրիկ Խաչատրյանը Գորիսում է։

Հ․Գ Իրականում, իշխանափոխությունից հետո կարելի է ասել, որ եղել է նախկինների, այսպես ասենք, ներգաղթ Հայաստան, քանի որ այս ընթացքում հետ կանչվելու արդյունքում Հայաստան են վերադարձել ԱՄԷ-ում, Կանադայում, Ուկրաինայում, Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր մոտ մեկ տասնյակից ավելի դեսպաններ։

Оцените статью
error: Content is protected !!