Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է..․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և Աննա Հակոբյանի միջև բարեկամական կապի վերաբերյալ մամուլում եղած հրապարակման առթիվ AuroraNews-ը դիմեց տիկին Հակոբյանի մամլո խոսնակ Հասմիկ Հարությունյանին, պարզելու համար, թե լուրը որքանով է համապատասխանում իրականությանը։


Կայքի հասցեագրված պատասխանի մեջ մասնավորապես ասվում է․

«Ձեր հարցադրման առնչությամբ ստորեւ ներկայացնում եմ տիկին Աննա Հակոբյանի պատասխանը.
«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբեւէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին:

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյան»։


Այսօր «Իրավունք» թերթը գրել էր, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը եւ Ռաֆիկ Մաշադյանը բարեկամներ են, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը մորաքրոջ աղջիկներ են:

Ըստ թերթի՝ դրանով է պայմանավորված հանգամանքը, որ Մաշադյանը սրընթաց պաշտոնների հասնում

Оцените статью
error: Content is protected !!