Վարչապետի խոսքը փորձագետների կողմից միանշանակ չէր ընկալվում…

ԼՈՒՐԵՐ

Օրերս ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր իրավաբանական, խորհրդատվական և հաշվապահական ծառայություններ մատուցող անձնանց հարկային բեռի փոփոխություններին:

 

«Պատճառն այն է, որ այսօր ՊԵԿ-ը համապատասխան ծրագրային ապահովում չունի, որպեսզի կարողանա իրականացնել այդ հարկային վարչարարությունը: Այսինքն՝ մենք անիմաստ կվիճենք մեր հարգելի հայրենակիցների հետ, բայց, այսպես թե այնպես, մենք նրանց նկատմամբ օրենքի կիրառումն ապահովող լծակներ չենք ունենա: Կստացվի, որ օրենքում մենք կգրենք, որ նրանք պետք է ինչ-որ չափով հարկ վճարեն, իսկ իրականում նրանք կշարունակեն այնքան վճարել, որքան հիմա են վճարում, կամ ավելի քիչ»,- ասել էր Փաշինյանը՝ ուղիղ չնշելով, թե սա որ դրույթի մասին է:

Վարչապետի խոսքը փորձագետների կողմից միանշանակ չէր ընկալվում, և անորոշ էր՝ իրո՞ք կառավարությունը հրաժարվում է մասնագիտացած՝ հաշվապահական, իրավաբանական և խորհրդատվական ծառայությունները շահութահարկից ԱԱՀ դաշտ բերելուց:


168.am-ը ՀՀ ֆինանսների նախարարությունից հետաքրքրվեց՝ Փաշինյանի այդ խոսքը հաշվապահներին, իրավաբաններին և խորհրդատուների՞ն էր վերաբերում, և ստացանք դրական պատասխան:


«Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է այս փուլում հանել մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպությունների հարկային բեռի փոփոխությունները»,- ասացին Ֆինանսների նախարարությունից:

Оцените статью
error: Content is protected !!