Տոնոյանի խոսքի երկրորդ մասն անզգույշ էր…

Սիրիա առաքելություն ուղարկելու խնդիրը բավականին լուրջ քննարկումների առարկա դարձավ։

Անգամ ԱՄՆ կառավարությունից որոշակի վերաբերմունք ցուցաբերեցին՝ պարզ հասկացնելով, որ չեն խրախուսում Հայաստանի նոր իշխանությունների քայլը։ Ձեր կարծիքով, այս բուռն քննարկումների պատճառը ո՞րն է՝ մենք չպե՞տք է գնայինք զորամիավորում ուղարկելու քայլին՝ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանին։ «Ոչ եւ նորից՝ ոչ, Դուք սխալվում եք․ այն ոչ թե զորամիավորում է, այլ` մարդասիրական առաքելություն, պետք չէ միտումնավոր շեղել բուն առաքելությունից»: Բոլոր դեպքերում, Դավիթ Տոնոյանն ասաց, որ եթե հարկ լինի ռազմական միավոր ուղարկել Սիրիա, մենք դա կանենք` օրենքի տառին համաձայն։

«Ես չեմ գտնում, որ ինքը ճիշտ արեց, որ այդ երկրորդ մասն ասաց։ Բայց հիշենք` ինչ ասաց ինքը դրանից առաջ՝ մենք ուղարկել ենք մարդասիրական առաքելություն, բայց եթե զորամիավորում ուղարկելու անհրաժեշտություն լիներ, ապա դրա համար կամք կա, եւ դրա համար կստեղծվեր իրավական բազա։ Ես իր տեղը լինեի, շատ զգույշ կլինեի եւ երկրորդ մասը չէի ասի»: Ինքը դրանով լուֆտ է ապահովում մեկնած խմբի համար։ «Ոչ, լուֆտ չի ապահովում, որովհետեւ ես համոզված եմ, որ Հայաստանը չի պատրաստվում եւ կարիք չունի որեւէ տեղ զորք ուղարկելու, իսկ մարդասիրական առաքելությունը Սիրիայում օրինական է գտնվում»:

Եվ ո՞ւմ դրոշի տակ՝ Հայաստանի: Իսկ ինչո՞ւ է այդ դեպքում պարոն Շոյգուն խորը շնորհակալություն հայտնում Տոնոյանին` Ռուսաստանի խնդրանքը հարգելու համար։

«Որովհետեւ Ռուսաստանը գտնում է, որ Հայաստանի կողմից այդ քայլը ողջունելի է»: Ողջունում է, որովհետեւ առաջարկն իրե՞նն է: «Իրենը չէ, բայցեւ չեմ բացառում, որ Հայաստանն այդ քայլն անելիս կանխավ քննարկել է թե՛ Ռուսաստանի, թե՛ Սիրիայում գտնվող եւ ազդեցություն ունեցող շատ ուժերի հետ»:

Оцените статью
error: Content is protected !!