Դատախազությունը հայտարարություն է տարածել…

ՀՀ դատախազությունը հայտարարություն է տաածել, որում ասվում է. «Քանի որ մի շարք պարզաբանումներից հետո որոշ լրատվամիջոցներ և սոցիալական
ցանցերի տեղյակ ու անտեղյակ օգտատերեր, չիմացության արդյունքում կամ
հատկապես մանիպուլյացիաների մեթոդներին դիմելով, ոչ ճշգրիտ ներկայացրին և
շահարկման առարկա դարձրին Հարություն Մաշադյանի`դատախազության համակարգում
աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ ենք համարում
լրացուցիչ պարզաբանել հետևյալը․


Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված
կարգով բոլոր ընթացակարգերը։
Հարություն Մաշադյանը ծնվել է 1995թ․-ին։
2010թ․-ին Հարություն Մաշադյանը ավարտել է թիվ 35 միջնակարգ դպրոցը,
այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։
2013թ․-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝
2015թ․-ին ։ Այնուհետև շարունակել է ուսումը և 2016թ-ին ավարտել է ԵՊՀ-ն՝
ստանալով բակալավրի որակավորում։
2017թ-ին սահմանված կարգով ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների
ցուցակում։ 2017թ-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։
2018թ․-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության
դատախազ։

 

2019թ․-ի փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական
դատախազության դատախազի պաշտոնին։
Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման հետ կապված՝ Հարություն Մաշադյանի
տարիքին, նշենք, որ
2007թ.-ի մայիսին ուժի մեջ մտած և 2018թ. ապրիլին ուժը կորցրած
<Դատախազության մասին> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող էր
նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի
Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված
մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ
նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու
համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են
օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին»։

Այսինք տարիքային ցենզ նախատեսված չի եղել:
Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական
ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին
ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով,
այսինքն մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել.
վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ»:

Оцените статью
error: Content is protected !!