Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկվել Հ1-ի հաղորդավարն ու ճարտարապետ-դիզայները

Երեկ՝ փետրվարի 16-ին, ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա Արման Մարգարյանն ու 32-ամյա Հովհահհես Վահրամյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջիններս բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս առկա է եղել դեղնականաչավուն զանգված: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ: Վերջիններս բաց են թողնվել:

Ֆոտլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մարգարյանը աշխատում է Հանրային հեռուստաընկեությունում՝ որպես հաղորդավար, իսկ Հ. Վահրամյանը «Արտ դիզայն» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարապետ-դիզայներ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Оцените статью
error: Content is protected !!