Ինչ են առաջարկում Շահումյանի հրապարակի փոխարեն…

Երևանի քաղաքապետարանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Երբ մոտ մեկ ամիս առաջ Երևանի ավագանին որոշեց այլևս Շահումյանի հրապարակը որպես ծառայողական ավտոկայանատեղի չտրամադրել մոտակա բիզնես կենտրոններին, որոշ մարդիկ դժգոհեցին` թե այսուհետ այդ 60 մեքենաները որտեղ են կայանելու:

Ահա, այստեղ: 160 մեքենայի համար նախատեսված այս նոր ստորգետնյա կայանատեղին գտնվում է ոչ շատ հեռու` Հյուսիսային Պողոտա-Պուշկին հատվածում: Այս պահին գծանշումներն են ավարտում, և առաջիկայում այն կհանձնվի շահագործման» :

 

Оцените статью