Կարեն Կարապետյանը կդիմի դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի…

Մենք երեկ գրել էինք, որ օրերս հանգուցալուծվել է Դավիթ Անանյան-Կարեն Կարապետյան կոնֆլիկտը՝ արհեստական ճանապարհով միավորելով երկու վարչություն:


Կարապետյանը ՊԵԿ օպերվարչության պետն էր, և ինչպես ինքն էր ասել Hraparak.am-ի հետ զրույցում, հուլիս ամսից ի վեր աշխատանքի չէր գնում, քանի որ Անանյանն արգելել էր նրա մուտքը ՊԵԿ, բայց աշխատավարձ ու պարգևավճար էր ստանում։ ՈՒ թեպետ Կարեն Կարապետյանը հրաժարվել էր իր չաշխատածի դիմաց փոխանցվող վարձատրությունից և պարբերաբար հետ էր ուղարկում իր աշխատավարձը, միևնույն է, ՊԵԿ-ից նորից այն փոխանցում էին նրա հաշվին։
Դավիթ Անանյանը, սակայն, չէր էլ կարողանում նրան ազատել պաշտոնից՝ չկարողանալով դրա պատճառն ու հիմնավորումը գտնել։ Ի վերջո, կառուցվածքային արհետսական փոփոխությամբ մի քանի օր առաջ նա վերջապես գտավ Կարապետյանից ազատվելու ձևը։
Նա միավորեց երկու վարչություն իրար՝ ստեղծելով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, որի պետ նշանակեց ՊԵԿ քննչական վարչության պետ Էդվարդ Հովհաննիսյանին՝ այդպիսով Կարեն Կարապետյանին դուրս թողնելով ՊԵԿ համակարգից ու փոխարենը որևէ այլ աշատանք չառաջարկելով։

Կարեն Կարապետյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս հարցը այսպես չի թողնելու և սկսելու է դատական գործընթաց ընդդեմ ՊԵԿ-ի՝ վերականգնելու իր խախտված աշխատանքային իրավունքները։

«Ես ազատման հրամանը ստացել եմ երեկ՝ փետրվարի 14-ի ամսաթվով։ Սա, որքանով հասկանում եմ, հերթական ապօրինի քայլն է այս ամիսների ընթացքում իմ դեմ, այս տեխնոլոգիան ՊԵԿ-ում ընդունված տեխնոլոգիա է, որ մանցել է դեռ նախորդ իշխանություններից ու, ցավոք սրտի, մինչև հիմա դեռ պահպանվում է։ Էն գիտելիքներով զինված նորմալ կադրից որ չեն կարողանում ազատվել, երկու վարչություններ են միավորում արհեստականորեն, որի արդյունքում համարում են, որ հաստիքի կրճատում եղավ՝ մարդուն ազատելով աշխատանքից, այսինքն՝ կացնային տարբերակով ազատվում են մարդուց»,-ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ նույն կերպ վարվել են իր հետ։

Оцените статью
error: Content is protected !!