Ճնշումները Հայաստանի վրա ուժեղանալու են, սպասեք…

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնալով հասկանում եմ, որ Լուկաշենկոն շատ երկրների ողբերգության ակունքն է իր չափով, ոչ ամբողջությամբ, իհարկե:

Եթե նրա տակ կեղտ չլիներ, 2011-ին շանտաժով առաջինը չէին միացնի Մաքսային միությանը, իսկ հետո էլ Հայաստանին՝ եռյակի ստեղծած ԵՏՄ-ին, հընթնացս էլ Ուկրաինան այս չափերով չէր տուժի… Իհարկե, դրան լրացրեց բոլոր նշված երկրների իշխանությունների ոչ լգիտիմությունը՝ Սերժ Սարգսյան, Վիկտոր Յանուկովիչ… Հիմա էլ շուկա բացել է սեփական երկրի ինքնիշխանության վրա՝ թե ես պատրաստ եմ Ռուսաստանի հետ միասնական պետությանը, պետք է ժողովուրդը որոշի: Ժողովրդավարիս տեսեք, չգիտի ընտրությունն ինչ է, պարզվում է՝ ժողովրդի կարծիքով է շարժվում: Ու սարսափելին նա է, որ ոչ միայն Բելառուսի վրա աշխատելու դաշտ է բացում, այլ նաև Հայաստանի ու մյուսների….Ճնշումները Հայաստանի վրա ուժեղանալու են, սպասեք… Ու բացառված չէ, որ անցած օրերի հիստերիան ու նյարդային գրոհները հենց այս ամենի դրսևորումները լինեն»:

Лукашенко спросил россиян, готовы ли они к объединению России и Белоруссии.Back in the USSR.

Опубликовано Andrew Greshnik Суббота, 16 февраля 2019 г.

Оцените статью
error: Content is protected !!