Պատգամավորի ստատուս ունեցողը գոնե պիտի կարողանա իրականությունը զանազանել մանիպուլիացիայից….

ԼՈՒՐԵՐ


Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ջերմուկում այսօր Վայոց Ձորից և Սյունիքից ընտրված պատգամավորները հանդիպել են տեղի բնակիչների և Ամուլսարի պահապանների հետ։

Նրանցից մեկը հա հարցնում էր, թե բա ինչո՞ւ են հիմա սկսել պայքարել՝ ի նկատի ունենալով հեղափոխությունից հետո էլի։ Չգիտեմ ո՞վ էր ճիշտն ասած, բայց իրեն փոխանցել է պետք, որ պայքարը սկսվել է դեռ 2010-2011 թվականներից, և ցանկության դեպքում շատ հեշտ կարելի է ծանոթանալ, թե ինչ բազմաթիվ ակցիաներ, բողոքի նամակներ, ստորագրահավաքներ, վեճեր, դատեր և այլ դեպքեր են եղել մինչև հեղափոխությունը։

 

Թե չէ տպավորությունն այնպիսին է, որ որոշ մարդիկ սկսել են լուրջ մտածել և իրենք իրենց համոզել, թե մինչև հեղափոխությունը ոչ մի բան չի եղել և ոչ մի բան չի արվել։ Պատգամավորի ստատուս ունեցողը գոնե պիտի կարողանա իրականությունը զանազանել մանիպուլիացիայից և ուսումնասիրի խնդիրները մինչև արտահայտվելը։
Հղումներում կդնեմ հանդիպման տեսանյութերը

Оцените статью