Հայաստանում փորձարկել են շտապօգնության առաջին ուղղաթիռը․(տեսանյութ)

Առողջապահության նախարարությունն այսօր Դիլիջանում փորձարկել է Հայաստան բերված շտապօգնության առաջին ուղղաթիռը։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Փորձարկում ենք պացիենտի տարհանումը Դիլիջանից»։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է շտապօգնության ավտոմեքենան մոտենում ուղղաթիռի վայրէջքի հրապարակին և ինչպես են բուժաշխատողները հիվանդին ավտոմեքենայից տեղափոխում ուղղաթիռի մեջ։
Այդ ամբողջ գործողությանը ներկա է եղել նաև նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք` այս ուղղաթիռը Հայաստան էր բերվել փետրվարի 22-ին Մարսելից։
Այն շահագործման է ընդունել «Armenian Helicopters» ընկերությունը։
Սա առաջին ուղղաթիռն է, որով ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է սանիտարական ավիացիայի ծառայություններ ներդնել Հայաստանում։

Փորձարկում ենք պացիենտի տարհանումը Դիլիջանից։

Опубликовано Arsen Torosyan Суббота, 2 марта 2019 г.

(Visited 18 times, 1 visits today)