ՈՒՇԱԴԻՐ Մարդիկ, որոնց հարկավոր է վտարել ձեր կյանքից.

— Հարաբերություններում նրանք խնդրում եւ վերցնում են շատ ավելին, քան տալիս են:
— Նրանք եսասեր են եւ ուրիշներով հետաքրքրվում են միայն այն ժամանակ, երբ դա ինչ-որ եսասիրական նպատակ է հետապնդում:
— Նրանք միշտ պետք է ճիշտ լինեն, նույնիսկ ոչնչի մասին զրույցներում:

— Այլոց շրջապատում նրանք այլ պահվածք են դրսեւորում, քան երբ առանձին եք:
— Նրանք ակնթարթորեն «կերպարանափոխվում են». հիասքանչ մարդը հանկարծ կարող է չար կամ սառը դառնալ՝ առանց ակնհայտ պատճառի:
— Նրանք ձեր մտերիմ ընկերներին տրամադրում են միմյանց դեմ կամ փորձում են ձեզ համոզել, որ այլեւս ոչ ոքի չի կարելի վստահել:

— Նրանք պարբերաբար ստում են եւ չեն ընդունում դա: Նրանք կարող են մարդկանց մոլորության մեջ գցել եւ խնամքով թաքցնել իրենց թերությունները:
— Նրանք երբեք մեղավոր չեն եւ միշտ զոհի դերում են:
— Դուք անընդհատ ցանկանում եք փրկել կամ ուղղել այդ մարդկանց:
— Դուք արդարացում ենք նրանց պահվածքը:

— Նրա կողքին ձեզ դատարկված եք զգում:
— Երբեք չգիտեք, թե նրանք ինչպես կարձագանքի, եւ միշտ սթրեսի մեջ եք նրանց կողքին:
— Դուք փորձում եք խուսափել իրավիճակներից եւ թեմաներից, որոնք կարող են նեղացնել նրանց:
— Բազմիցս զգացողություն եք ունենում, որ չեք ճանաչում նրանց:

— Ձեզ մեղավոր եք զգում, երբ նրանք անտրամադիր են, չնայած չեք կարողանում հասկանալ, թե ինչն եք սխալ արել:
— Երբեք չգիտեք, թե երբ են նրանք ճիշտն ասում, երբ՝ ոչ:

(Visited 36 times, 1 visits today)