ՈՒՇԱԴՐՈՒԹՑՈԻՆ Սան Ֆրանցիսկոյում հետազոտողները բացահայտել են ասպիրինի անսպասելի հատկությունները

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս դեղորայքի պարբերաբար օգտագործումը չարորակ ուռուցք ունեցող հիվանդների կենսունակությունն առնվազն 78%-ով բարձրացնում է:

Journal of Experimental Medicine ամսագրում հրապարակված գիտական հոդվածում նշվում է, որ ասպիրինն արդյունավետ է քաղցկեղով հիվանդների մոտ առաջացած PIK3CA գենի մուտացիայի դեմ մղվող պայքարում:
Փորձի ժամանակ գիտնականները վեց ամսվա ընթացքում գլխի և պարանոցի քաղցկեղով հիվանդներին ասպիրին տվեցին: Արդյունքում կամավորների 75%-ի մոտ ևս 5 տարով կյանքի տևողությունը երկարացնելու հավանականությունը 25%-ից հասել է 78%-ի:
Միևնույն ժամանակ ասպիրինը չի ազդել այն հիվանդների վիճակի վրա, որոնց դեպքում PIK3CA գենի մուտացիա չի հայտնաբերվել:

(Visited 85 times, 1 visits today)