«Պաշտպանների այդ հայտարարությունն էլ Ռոբերտ Քոչարյանի դեմ է…» Ս. Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս մեկ նոր հայացք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն հայտարարություններին, թե նա տեղյակ չի եղել 0038 գաղտնի հրամանից: Մի կերպ, շատ անհնարին կերպով ընդունենք ու հավատանք:

Ստացվում է հետևյալը. ՀՀ Զինված ուժերի հրամանատարի գլխից թռնելով ՀՀ ՊՆախարարը նրա հանձնարարությունները կատարելու նպատակով ՀՀ զինված ուժերի կազմից ստեղծում է ռազմականացված խմբավորումներ, բանակի տեղաշարժ կատարում մայրաքաղաքաք, ինչը արգելված էր ՀՀ Սահմանադրությամբ: Այսինքն, ստացվում է, որ ՀՀ նախագահի չիմացությամբ իրոք սահմանադրական կարգ է տապալվել, հետևաբար առաջադրված մեղադրանքը ճիշտ է: Այսինքն, պաշտպանների այդ հայտարարությունն էլ Ռ. Քոչարյանի դեմ է….Հալա, հալա, ինչ խոսում, ինչպես խոսում են՝ Ռ.Քոչարյանի դեմ ցուցմունք են տալիս…»:

(Visited 21 times, 1 visits today)