Պարզվում է կայարանում մուրացկանություն անող այս կինը իրականում հայտնի գործարարի մայր է.

Երկաթգծի կայարանի ղեկավարությունը կայարանի ուղևորներին և այցելուներին խնդրել է ողորմություն չտալ դրամարկղերի մոտ մուրացկանություն անող կնոջը, քանի որ նա գումարի կարիք չունի։ Դեպքը տեղի ունեցել Չինաստանում․

Ինչպես հաղորդում է South China Morning Post–ը՝ իրականում «մուրացիկը» շատ լավ ապահովված ընտանիքից է։ Նրա որդու խոսքերով՝ 79 –ամյա կինը մի քանի հաշիվ ունի բանկում։

Բացի այդ, նրա ընտանիքը գործարան ունի և հինգ հարկանի տուն։ Ինքը՝ կինը, հայտարարում է, որ փորձում է գումար կուտակել դայակի համար, որը նրան կարող է հետագայում պետք գալ։

«Ես ընդամենն ուզում եմ քաղաքային հեռախոսաքարտեր վաճառել, սակայն նրանք ինձ թույլ չեն տալիս»,– հայտարարում է նա։

Նրա որդու խոսքերով՝ նա իրեն էլ է ասել, որ կայարանում քարտեր է վաճառում, սակայն կայարանի աշխատակիցները նրան պատմել են, թե կայարանում իրականում ինչով է զբաղվում մայրը։

Մեկնաբանեք  նյութը և կիսվեք ընկերների հետ

(Visited 200 times, 1 visits today)