«Այս սրճարանները ստանում են գերշահույթ. նրանք խնդիր չունեն ընտանիք պահելու․Սրանք կոնկրետ ուղղորդված մարդիկ են, հասկանո՞ւմ եք»․Վիկտոր Մնացականյան

Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետարանում քաղաքապետի և ավագանու անդամների հետ Օպերայի հարակից տարածքում տեղակայված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիային՝ նշել է, որ հեղափոխությունից հետո փորձում ենք ստեղծել իրավական երկիր ու այստեղ շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը:

Նա հայտնել է, որ որոշումն անփոփոխ է՝ ապամոնտաժման աշխատանքները պիտի շարունակվեն: Թաղապետը նաև նկատեց, որ բոլորին պատշաճ ծանուցվել է մեկ ամիս առաջ:
«Այս սրճարնները ստանում են գերշահույթ: Նրանք խնդիր չունեն ընտանիք պահելու», — ասել է նա՝ խոսելով սրճարանների սեփականատերերի մասին:

Դիտարկմանը, թե մի շարք աշխատակիցներ կմնան անգործ՝ Մնացականյանն ասաց, որ աշխատակիցներին նոր աշխատատեղով ապահովելու համար այսօր Ազատության հրապարակում սեղան է դրվել և առաջարկվել է, որ աշխատակիցները մոտենան այնտեղ ու տվյալներ թողնել, որպեսզի նրանց հնարավոր լինի այլ սրճարաններում աշխատանքի տեղավորել:

Հարցին, թե քանի՞ աշխատատեղ կարող է ապահովվել՝ Մնացականյանը նշել է. «Տասնյակների: Կասկադի և Սարյանի սրճարանների սեփանատերերը մեզ մոտեցան, ասացին, որ սեզոնը բացվում է ու տասնյակ աշխատեղեր ունենք: Ոչ մեկ սեղանին չմոտեցավ: Սրանք կոնկրետ ուղղորդված մարդիկ են, հասկանո՞ւմ եք»:
Մեկնաբանեք լուրը և կիսվեք ընկերների հետ

(Visited 35 times, 1 visits today)