Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ին, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Քամին՝ հարավ-արևմտյան է` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը, 17-ին սպասվում է կարճատև անձրև: Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 96 times, 1 visits today)