«Հարկ չվճարող, աշխատող թաքցնող բիզնես շահի կռիվ է».

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Հանրային ԳԵՐԱԿԱ շահի ու օլիգարխիկ, հարկ չվճարող, աշխատող թաքցնող բիզնես շահի կռիվ է, առաջին անգամ է, որ պետությունը, պետական մարմինները պաշտպանում են հանրային շահը, անսովոր է, բայց, այո’, այդպես է, սա ոչ միայն հանրային շահի ու մասնավոր գերշահույթի կռիվ է, այլ` բեսպրեդելի ու իրավունքի հաստատման կռիվ, որում ցուցարար կոչվածները, որքան էլ հայհոյեն, որքան էլ առիթից օգտվողները իրենց տերերին վարչապետ կարգեն, հանրային շահը գերակա է և այլևս որոշ օլիգարխների բիզնես շահին չի ստորադասվելու»:

(Visited 64 times, 1 visits today)