«Շատ եմ խնդրում, Արցախի մասին Ծառուկյանին հարցեր մի՛ տվեք…».Հովհաննես Գալստյանը

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Սիրելի՛ լրագրողներ, մտահոգվելով Արցախի ապագայով և ելնելով Արցախի անվտանգությունից, շատ եմ խնդրում, Արցախի մասին Ծառուկյանին հարցեր մի՛ տվեք:



Մինսկի խմբի համանախագահները և բրիտանացի գիտնականները համատեղ, արդեն 24 ժամ անընդմեջ նայում են Ծառուկյանի հարցազրույցի տեսաերիզը և գլուխ են կոտրում, թե ի՞նչ կարող է նշանակել՝ «Ասենք թե, մեր մասով լիարժեք անհասկանալի է» արտահայտությունը և ըստ այդմ՝ ի՞նչ գաղտնի քայլեր է նա պատրաստվում կատարել՝ բացի դրոշներով ԱԺ մտնելուց…»:

(Visited 243 times, 1 visits today)