«Հարյուրավոր նարգիլեները բերել, շարել եք, Երևանը սարքել եք Հալեպ, էդ լավ ա՞». Կենտրոնի թաղապետը՝ սրճարանատիրոջը

«Հարյուրավոր նարգիլեները բերել, շարել եք, Երևանը սարքել եք Հալեպ, էդ լավ ա՞». Մնացականյանը՝ սրճարանատիրոջը.

Օպերայի հարակից շրջանում ապամոնտաժման աշխատանքների հետ կապված Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Հրավիրել ենք փորձագետների, դիզայներների, ընտիր Երևան ենք ունենալու, իսկ աշխատանքից զրկված աշխատակիցներին կառաջարկվի նոր տեղեր: Չենք ցանկանում որ մի քանի սրճարանների համար քաղաքացիների և ոստիկանների մեջ լինեն ընդհարումներ», ասաց Վիկտոր Մնացականյանը:

Նկատենք, որ նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։

Նշենք, որ Ազատության հրապարակի սրճարանների ապամոնտաժման առաջին փուլը ավարտված է: Ցուցարարները փակել էին Թումանյան փողոցը և Մաշտոցի պողոտան։

Մանրամասները՝ տեսանյութում․

Մեկնաբանեք լուրը և կիսվեք ընկերների հետ

(Visited 57 times, 1 visits today)