Հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Սանասարյանին կտեսնե՞նք ընդդիմության դերում .մանրամասներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ անհանդուրժող է լինելու կոռուպցիայի հանդեպ։ Իսկ վերջերս նույնիսկ տեղեկացանք, որ իր ցուցումով քրեական գործ է հարուցվել իր բարեկամի հանդեպ։

«Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք Դավիթ Սանասարյանի հնարավոր ձերբակալությունը եւ պատասխանատվությունը կարո՞ղ է տեղավորվել վարչապետի գաղափարախոսության կոնտեքստում, դժվար է ասել։

Մի կողմից լուրեր են շրջանառվում, որ Սանասարյանը թաթախված է կոռուպցիոն գործարքների մեջ, մյուս կողմից էլ, վերջինիս մերձավոր շրջապատից պնդում են, թավշյա իշխանությունները Սանասարյանի ետեւից են ընկել, քանի որ նրա մեջ լուրջ մրցակից են տեսնում։ Ասում են՝ հեմոդիալիզի պարագաների ձեռք բերման գործի հետ կապված, որով մեղադրյալի կարգավիճակում են ՊՎԾ աշխատակիցներ, ցուցմունքներ են կորզում Սանասարյանի դեմ, առ այն, որ ՊՎԾ պետը տեղյակ է եղել տեղի ունեցածից։

Այս ամենի արդյունքում էլ շատ հնարավոր է առաջիկայում Սանասարյանին կարգավիճակ «շնորհեն», միեւնույն ժամանակ, անմեղության կանխավարկածից ելնելով՝ թողնեն աշխատի, մինչեւ քննության ավարտը։ Իհարկե, նման սցենարի դեպքում Սանասարյանը դժվար համաձայնի շարունակել աշխատել։

Նա կդառնա Նոր Հայաստանի հակառակորդը՝ Փաշինյանի իշխանության ընդդիմախոսը։ Եւ քանի որ Սանասարյանը մեծ փորձ ունի ընդդիմություն դառնալու, հավանաբար կկարողանա միավորել դժգոհ բեւեռներին, անգամ ստանալ դրսի ուժերի աջակցությունը։ Ինչպես ասում են՝ հեղափոխությունը խժռում է իր զավակներին, սկզբից յուրային են, մի քիչ հասունանում:

աղբյուր

(Visited 37 times, 1 visits today)