ՈՒշադրություն.Նոր մանրամասներ #sutNikol նախաձեռնության՝ ոստիկանություն բերվածներից

Մեր տեղեկություններով #SutNikol նախաձեռնության անդամներից 9 հոգի բերվել են ոստիկանության բաժիններ: Նրանց թվում են նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Ոստիկանության բաժիններ բերված նախաձեռնության անդամները հրաժարվել են բացատրություններ տալ:

Մեր տեղեկություններով բերվածներն արդեն ազատ են արձակվում:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ #SutNikol ակցիան իրականացվել է ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, մասնավորապես Սիսիանում, Մարալիկում, Գյումրիում և Վանաձորում: Մի փոքր ուշ կհրապարակենք այդ քաղաքներում անցկացված ակցիաների նկարները:

(Visited 124 times, 1 visits today)