«Ով ասել ա՝ հանձնարարված ա, վարչապետի դեմ գնացեք, ինձ ասեք…». Ծառուկյան

«Ով ասել ա՝ հանձնարարված ա, վարչապետի դեմ գնացեք, ինձ ասեք»,- դիմելով «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներին, ովքեր արդեն 3 օր փակել են ճանապարհն ու բողոքի ակցիա են իրականացնում, ասաց Գ. Ծառուկյանը:

«Ով ասել ա՝ ճանապարհ փակեք, գործից կազատեմ… Ով մեզ կպնի, դոկումենտալ պատասխանը կստանա»,- շարունակեց նա: Գործարանի սեփականատերը հավելեց, որ հարցը բարձրացված է, պետք է դրական լուծում ստանա.

«Ձեր ծանուցագրերը ճղեք, թափեք, հանձնաժողովին անձամբ տեղյակ կպահեմ, որ ժողովրդի մատից հարկավոր է փուշ հանել, հնարավորություն տալ»:

 

 

Աշխատակիցներից մեկի հարցին՝ ինչքանո՞վ վստահ լինենք, որ մի քանի ամիս հետո նոր ծանուցագրեր չենք ստանա, ասաց. «Խոսք եմ տալիս՝ ամեն ինչից տեղյակ կլինես: Ծառուկյանը ձեր հետ ա, ձեր կողքին ա… Նորից կգամ ձեր հետ հանդիպելու»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմների

(Visited 104 times, 1 visits today)