«Փաշինյանը չեզոքացրեց «երկրորդ հեղափոխականին», ով է հաջորդը. ֆեյսբուքցիները՝ Սանասարյանի վերաբերյալ Փաշինյանի գրառման մասին .մանրամասներ

«Փաշինյանը չեզոքացրեց «երկրորդ հեղափոխականին», ով է հաջորդը. ֆեյսբուքցիները՝ Սանասարյանի վերաբերյալ Փաշինյանի գրառման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում ավելի քան 2 ժամ պատասխանելով իրեն ուղղված հարցերին այդպես էլ չէր անդրադարձել օրվա ամենաթեժ թեմային՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելուն։ Սա չէր վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից ու վարչապետը որոշեց առանձին գրառմամբ անդրադառանալ այս թեմային։ Հատկանշական է, որ ի տարբերություն բոլոր մյուս դեպքերի, երբ վարչապետի գրառումներն ուղեկցվում են վաչապետի անկրկնելիության մասին մեկնաբանություններով, այս գրառման մեկնաբանություններում վարչապետի ֆեյսբուքյան էջի հետևորդները հիմնականում պաշտպանում են Դավիթ Սանասարյանին։

Մասնավորապես, շատերին հետաքրքրում է, թե ինչ փուլում են ՊՎԾ-ի ստուգման արդյունքներում հարուցված քրգործերը, ու հատկապես այն գործը, որի հետևանքով Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց։ ․ Ֆեյսբուքյան օգտատեր Սերգեյ Շելիյանը գրել է.

 

«Պարոն Փաշինյան, եթե Դավիթի մեղքը չապացուցվեց, հուսամ՝ նույն ոճով կպահանջեք , նրա դեմ գործ հարուցողին՝ օրենքի ողջ ուժով դատեն։ Գևորգ Մկրտչյանն ի պատասխան այս գրառմանը նշել էր. «Իրանց ապացուցել պետք չի, իրանց պետք էր, որ Դավիթը փաստացի էլ ՊՎԾ-ն չղեկավարի, իսկ դատական պրոցեսը մի 1-2 տարի դեռ կգնա, նպատակին հասել են, Փաշինյանից հետո համար 2 հեղափոխականը չեզոքացված է»։ Երկրոդ հեղափոխականին չեզոքացնելու վերաբերյալ գրառումներն այդքանով չի սահմանափակվել. Արթուր Մանուկյանն էլ գրել էր, որ «Փաշինյանը չեզոքացրեց «երկրորդ հեղափոխականին» հաջորդը Արարատն ա, հետո Ալենը, ու տենց, դե դատավորներն էլ իրա գրպանում են, ինչ դատ, ինչ բան…

 

հա՞։ Հետաքրքիր ա մտածելով եք էս աբսուրդ բաները գրու՞մ»։ Օգտատոր Հարություն Մկրտչյանն էլ նշել էր, որ «կվստահեի ԱԱԾ-ին, եթե բանտում լինեին սերժը, լիսկան, նեմեցը, լֆիկը, դոդը, սարոյան սեյրանը…….եթե բուլկին չփախներ, եթե սաշի տղեն չփախներ և իհարկե եթե սաշը Եվրոպաներում չհանգստանար ու իմ ու ձեր փողերը նորից չկրվեր….» Հարություն Ամիրբեկյանը գրել էր որ Դավիթին ճանաչում է այնքան , որքան Փաշինյանին։ «Ետ ամեն ինչը՝ լավ էր, ճիշտ էր պարոն վարչապետ, բայց Աստված մի արասցե այս ամենը վերածվի Լենին_Տրոցկի իրավիճակի։ Եթե արդարություն եք ցանկանում , ապա ինքներդ զբաղվեք Դավիթի հարցով ։

 

Ձեր ոստիկանական, քննչական և դատական համակարգը 70-80% դեռ Ձերը չեն , դեռ սեռժա-ռոբական են։ Եթե Դավիթին չհաջողվեց իր արդարությունը ապացուցել ( որ արդար է կածկած չունեմ ) հաջորդը ՝ Արարատն ու Ալենն են լինելու , հետո Դուք …»։

 

Օգտատերերից ոմանք կասկած են հայտնել որ Փաշինյանին ճիշտ են զեկուցում, մյուսները նշում են, որ տոտալ անվստահություն կա թե՜ դատաիրավական համակարգի, թե՜ ԱԱԾ֊-ի հանդեպ, քանի որ համակարգերում աշխատող կադրերը նույնն են, ինչ նախկին համակարգի ժամանակ ու հիմա պետք է հասկանալ, թե ում էր ձեռնատու Սանասարյանի դեմ նման հետապնդումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/21211.html?mode=preview&lang=hy

(Visited 450 times, 1 visits today)