«Սարդ-մարդու» հագուստով 4-ամյա երեխան թռել է 8-րդ հարկից.մանրամասներ

«Սարդ-մարդու» հագուստով 4-ամյա երեխան թռել է 8-րդ հարկից

4 տարեկան երեխան բնակելի շենքի 8-րդ հարկից թռել է ներքև և փրկվել: Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Թբիլիսիի Գլդանի թաղամասում:

Նշված տեղեկատվությունը հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Ականատեսների խոսքերով, դեպքի ժամանակ տղայի հագին եղել է «սարդ-մարդու» հագուստ:

Երեխային շտապ օգնության ջոկատը տեղափոխել է Թբիլիսիի Իաշվիլիի անվան կլինիկա: Այս պահի դրությամբ նրա վիճակը գնահատվում է բավարար: Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, կատարվածի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

https://shabat.am/am

(Visited 294 times, 1 visits today)