Արտակարգ դրություն հայտարարելն ամենաարդյունավետ միջոցն էր. Սերժ Սարգսյանի ցուցմունքը՝ «Մարտի 1»-ի գործով.մանրամասներ

Առաջին անգամ դատարանում հատված մեջբերեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մարտի մեկի գործով տված ցուցմունքից….

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը շարունակում է հատվածներ մեջբերել «Մարտի 1»-ի գործով առանցքային նշանակություն ունեցող վկաների ցուցմունքներից։

Դրանցից մեկը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Արշակ Կարապետյանի տված ցուցմունքին, որում Կարապետյանը պատմում է 2008թ. փետրվարի 23–ի հայտնի խորհրդակցության ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները։

Ըստ Կարապետյանի ցուցմունքի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը հաջորդել է Սերժ Սարգսյանի առաջարկը՝ ստեղծել առանձին զինվորական վարչակազմ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, քանի որ նա էր Երեւան քաղաքի կայազորի պետը։

Ալումյանի խոսքով՝  այս ընթացքում նախաքննական մարմնի ձեռքի տակ են եղել  նաեւ խորհրդակցությանը մասնակցած այլ անձանց ցուցմունքներ եւս, սակայն դրանք չեն ներկայացվել Քոչարյանի կալանքի գործով նիստերին, մինչդեռ ըստ Ալումյանի, մնացած ցուցմունքներով հերքվում է Արշակ Կարապետյանի ասածները։

Նա նշեց, որ պաշտպանական կողմը մյուս ցուցմունքների մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ գործի նյութերը տրամադրվել են իրենց

(Visited 48 times, 1 visits today)