Սենսացիա՝ Հայաստանի հանրապետության համար. Փաշինյանն ակնարկում է.մանրամասներ

Հայաստանի հանրության համար սենսացիա էր, որ Ռուսաստանի իրավապահները ձերբակալեցին Հայաստանում քրեական գործով հետախուզվող ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին, ռուսական ՌԲԿ գործակալության հետ զրույցում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա սենսացիան բացատրել էր նրանով, որ Հայաստանում համոզված են, որ Ռուսաստանի իրավապահները իրենց հովանու տակ են վերցնում Հայաստանի նախկին իշխող համակարգի ներկայացուցիչներին:

Նախ՝ Ռուսաստանը, իհարկե, դեռ միայն կիսով չափ է ցույց տվել, թե ով էր ճիշտ, իսկ ով՝ սխալ այդ հարցում:

Որովհետև դեռ պարզ չէ՝ արտահանձնվո՞ւմ է Միհրան Պողոսյանը Հայաստանի իրավապահներին, թե՞ ոչ: Կամ՝ ի՞նչ գին է պահանջելու Ռուսաստանը դրա համար:

Բացի դրանից՝ անկասկած է, որ այստեղ խնդիրը իրավապահները չեն, այլ քաղաքական որոշումը: Որովհետև միայն քաղաքական որոշման դեպքում ՌԴ իրավապահները իրենց հովանու տակ կվերցնեին այնպիսի անձանց, ինչպիսիք պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ու Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը, որը նաև մարտիմեկյան գործի քննության նախկին ղեկավար է:

Երկու Հարությունյաններն էլ անցնում են մարտիմեկյան գործով, հետհեղափոխական շրջանում: Երկուսն էլ պատսպարվել են ՌուՍենսացիա որակելով Միհրան Պողոսյանի հանդեպ կայացրած որոշումը՝ վարչապետ Փաշինյանը նկատելիորեն փորձում է ակնարկել երկու Հարությունյանների նկատմամբ որոշման մասին այն համատեքստում, որ Հայաստանի հանրությունը Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի կամ գնահատականի «չափանիշ» կամ «նշաձող» դիտարկում է հենց այդ գործը, ոչ թե Միհրան Պողոսյանի:սաստանում:

Կամ, այլ կերպ ասած, Փաշինյանն ակնարկում է, որ չի հաջողվի Միհրան Պողոսյանին վերադարձնելով՝ գոհացնել Հայաստանի հանրությանը և, այսպես ասած, «ինդուլգենցիա» ստանալ երկու Հարությունյանների հարցում, որոնք առանցքային դեր ունեն մարտիմեկյան գործում:

Միաժամանակ, այստեղ է նաև թերևս առանցքային հարցերից մեկը՝ ինչո՞ւ է Միհրան Պողոսյանի առումով Ռուսաստանը կայացրել նրան առնվազն այս փուլում ձերբակալելու որոշում, իսկ Հարությունյանների հարցում՝ նրանց վերցրել հովանու ներքո:

Արդյոք պատճառն այն չէ՞, որ մարտիմեկյան գործում կան իրողություններ, որոնց ամբողջական բացահայտման հեռանկարը Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը դիտարկում է ռիսկային և անցանկալի:

Դա էլ իր հերթին նշանակում է, որ Մոսկվան, պատսպարելով Հարությունյաններին, Ռոբերտ Քոչարյանին պաշտպանո՞ւմ է, թե՞ հանձնում՝ նրա վրա թողնելով ժամանակին Ռուսաստանում չպատսպարվելու «մեղքը», իսկ սեփական «մեղքը» քավելով Պուտինի երկու շնորհավորանքներով և Լազարևյան ակումբով:

(Visited 269 times, 1 visits today)