«Ինքն ասում է՝ ես փախնող տղա՞ եմ․ Այ քեզ բան․ Վտանգավոր մարդու մասին է խոսքը, ոչ թե՝ փախնող: Մարդու մասին է խոսքը, որ 10 զոհերից ոչ մեկի հուղարկավորությանը ներկա չի եղել…»

«Ինքն ասում է՝ ես փախնող տղա՞ եմ․ Այ քեզ բան․ Վտանգավոր մարդու մասին է խոսքը, ոչ թե՝ փախնող: Մարդու մասին է խոսքը, որ 10 զոհերից ոչ մեկի հուղարկավորությանը ներկա չի եղել»․ Մհեր Արշակյան

Իսկ ինքն ասում է՝ ես փախնող տղա՞ եմ․ Այ քեզ բան․ Վտանգավոր մարդու մասին է խոսքը, ոչ թե՝ փախնող: Մարդու մասին է խոսքը, որ 10 զոհերից ոչ մեկի հուղարկավորությանը ներկա չի եղել։

Լրագրող Մհեր Արշակյանը գրում է․

Դեռ վաղ է մտածել, թե ինչ է ուզում անել Ռոբերտ Քոչարյանը դատարանում:

Ասենք, ու՞մ է ուզում համոզել, որ մարտի 1-ից մինչեւ 20-ը Հայաստանում սահմանափակված չի եղել ինտերնետը, որ ցուցարարները Լեոյի փողոցում կրակել են իրավապահների վրա, որ նռնակներ են նետել:

Դեմքով ու՞մ գիտի այդ մարդը, որին պիտի համոզի, որ նման բաներ են եղել: Եթե անմեղ եք, ինչու՞ դատավարության սկզբից չցավակցեցիք զոհերի հարազատներին, Հայաստանը կարծես թե դրա համար է հավաքվել անհարմար ակուստիկա ունեցող մի դահլիճում, որ Մարդու արդարացումներ լսի:

Դեմքով ու՞մ գիտի այդ մարդը, որին պիտի համոզի, որ նման բաներ են եղել: Եթե անմեղ եք, ինչու՞ դատավարության սկզբից չցավակցեցիք զոհերի հարազատներին, Հայաստանը կարծես թե դրա համար է հավաքվել անհարմար ակուստիկա ունեցող մի դահլիճում, որ Մարդու արդարացումներ լսի:

 

Իսկ ինքն ասում է՝ ես փախնող տղա՞ եմ:

Վտանգավոր մարդու մասին է խոսքը, ոչ թե՝ փախնող: Մարդու մասին է խոսքը, որ քաղաքացիական զոհերից ոչ մեկի հուղարկավորությանը ներկա չի եղել, որ գրքում անգամ չի գրել, թե ինչ անքուն գիշերներ է լուսացրել թեկուզ երկու իրավապահների մահվան պատճառով:

Իմ տեղեկություններով նույնիսկ միակ տղամարդը կարող է մարսողության խանգարում ունենալ, եթե ինքը կարող է կանխել մի բան ու չի կանխում:

Ի՞նչ են այս մարդուն խորհուրդ տալիս փաստաբանները: Չեն ասու՞մ, որ հենց միայն մարդ սպանելու անպատժելիությունը նրան դարձնում է պատասխանատու:

Ո՞վ է ասում, որ անձամբ է սպանել: Ո՞վ էր Նյուրնբերգում Գերման Գյորինգին դատում անձամբ մարդ սպանելու համար:

Էդ մարդիկ մահացել են ձեր նախագահության օրոք, ուղղակիորեն նախագահի ընտրությունները կեղծելու արդյունքում: Դուք ո՞նց եք խոսում էն մասին, որ ձեր խնդիրն էր թուլ չտալ, որ չընտրված մարդը դառնա երկրի նախագահ: Ձեզ հենց դրա համար են դատում, որ կանխակալ որոշումներով դրությունը հասցրել եք 10 զոհի:

շարունակությունը սկզբնաղբյուրում՝ https://mer-info.ru/

 

(Visited 86 times, 1 visits today)