Նախանձի մասին .բարոյախրատական պատում

Նախանձի մեջ այնքան չարություն կա, որ ոչ միայն ուրիշին է վնաս կամենում, այլև ինքն իրեն:

Քանզի մի թագավոր խոստանում է մի նախանձոտ մարդու և մի ագահ մարդու, թե ինչ խնդրեն իրենից,

նրանց կտա, սակայն այն ձևով, որ ով վերջինը խնդրի, նրան կրկնակի կտա: Եվ երբ երկուսն էլ հապաղում էին խնդրել, թագավորը հրամայում է, որ նախ նախանձոտը խնդրի:

Եվ վերջինս խնդրեց իր մեկ աչքը հանել, որպեսզի մյուսի երկու աչքը հանեն, որովհետև չկամեցավ բարի բան խնդրել, որպեսզի ընկերոջը կրկնակի պարգև չտրվի:

ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2007

(Visited 26 times, 1 visits today)