Լիզա Ճաղարյանի նոր սկանդալային գրառումը.«Ռոբիկն իզուր է միայն Նիկոլին դատի տվել… »

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մի քանի կայք բացեցի. մի տեղ մի ՀՀԿ-ական նախկին ԱԺ պատգամավոր տոտա ահազանգում է, որ բռնապետություն է Հայաստանում։

Մի ուրիշ տեղ մի հատ ՀՀԿ-ական էնբան էս նոր իշխանության «թալանն» է հաշվում։

Մի ուրիշ տեղ էլ ռոբիկը պահանջում է, որ Նիկոլը ներողություն խնդրի իրենից Մարտի 1-ի համար իրեն մարդասպանության կազմակերպչի մեղադրանք ներկայացնելու համար։

Ու էսպես շարունակ։
Ինչքան հանցագործ կա, ինչքան թալանչի կա, ինչքան մարդասպան կա՝ դարձել են «ընդդիմություն»։

Տարիներ շարունակ սրտներս խառնում էր «իշխանություն» բառը բարձրաձայնելիս։

Հիմա էլ փաստորեն ուզում են «ընդդիմություն» բառը լսելիս նողկանք զգանք։

Ի դեպ, ռոբիկն իզուր է միայն Նիկոլին դատի տվել, Հայաստանի բոլոր քաղաքացիներին թող դատի տա, բոլորս էլ վստահ ենք, որ ինքը Հայաստանի գլխավոր մարդասպանն է։

Էդպես են մտածում նաեւ իր «աջակիցները»։

Պարզապես սրանց մի մասն էլ է մարդասպան ու մարդասպանությունը հանցագործություն չի համարում, մի մասն էլ թալանչի է՝ թալանչիությունը հանցագործություն չի համարում,

մնացածն էլ դե ոնց որ միշտ՝ շպրտած ոսկորով են յոլա գնացել, հիմա էլ էնպես է ստացվել, որ ոսկոր շպրտողները «ընդդիմադիրներն» են։

Հուսով եմ, իրական ընդդիմադիրները ճիշտ կհասկանան գրառումս։

(Visited 102 times, 1 visits today)