«Ամենաանդուրը երիտասարդ կնոջ մտածողությունն էր…» . Ստյոպա Սաֆարյանի շոկային գրառումը

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երթուղայինի կանայք ապացուցում են, որ քաղաքացի չունենք, իրենք էլ որպես

կին ու մայր դժվար թե սեփական երեխային քաղաքացի դաստիարակեն։ Հանրային ծառայություններ մատուցողներին էլ՝ մասնավոր
հեռուստաընկերություններից մինչև սրճարանատեր ու հանրային տրանսպորտի վարորդ, թվում է, թե իրենք սեփականատեր են ու ինչ ուզեն,
կանեն։
Ամենաանդուրը երիտասարդ կնոջ մտածողությունն էր

Նրանց բոլորին պետք է շատ կոշտ բացատրել, որ իրենք հանրային սեփականություն են տիրապետում կամ օգտագործում, հանուն հանրության ու
հանրային ծառայություն են մատուցում, և այդ ծառայությունն իրենց սեփականությունը չէ։ Իսկ ամենաանդուրն ու ցավ պատճառողը երիտասարդ
կնոջ մտածողությունն էր՝ թե բա՝ գործ տվո՞ղ ես…


Ահա թե ինչու մեր հասարակության միայն մի փոքր մասն է քաղաքացիական… Մնացածը ճշտի կամ գողական հասարակություն է, իսկ իրականում՝
հպատակների հասարակություն»:

(Visited 90 times, 1 visits today)