Արդյունավետ և շատ դյուրին դիմակ գեղեցիկ և հարթ դեմք ունենալու համար

Հալվան արևելյան քաղցրավենիք է, որի հայրենիքը Իրանն է: Բացի համեղ լինելուց, այն նաև շատ օգտակար է:

Հալվան կարող ենք օգտագործել նաև դեմքի դիմակներ պատրաստելու համար, որը առավել օգնում է չոր, հոգնած և ծերացած մաշկին, հաղորդելով թարմություն, ձգություն, օգնում է լավացնել կնճիռների տեսքը…

N1. Պարզ
Վերցնում ենք հալվայի կտոր, մանրացնում ենք, վրան լցնում ենք այնքան ջուր, որպիսի ստացվի շիլայի նման զանգված: Քասում ենք դեմքին, թողնում ենք 15 րոպե:

Լվանում ենք սենյակային ջերմաստիճանի ջրով:

N2. Չոր մաշկի համար
Վերցնում ենք մանրացված հալվա 2 ճաշի գդալ, ավելացնում ենք 1 ճաշի գդալ թթվասեր և ձվի դեղնուց, լավ խառնում ենք, քսում ենք դեմքին և թողնում ենք 10 րոպե:

Լվանում ենք դեմքը գոլ ջրով:

N3. Յուղոտ մաշկի համար
2 ճաշի գդալ մարացված հալվան խառնում ենք ձվի սպիտակուցի և 1 ճաշի գդալ մեղրի հետ, վրան լցնում ենք այնքան կաթ, որպիսի ստացվի թթվասերի նման զանգված, քսում ենք դեմքին 10-15 րոպե:

Լվանում ենք դեմքը սենյակային ջերմաստիճանի ջրով:

N3. Հարթեցնող դիմակ
2 ճաշի գդալ մանրացված հալվան խառնում ենք 1 թեյի գդալ մեղրի, 2 ճաշի գդալ վարունգի թարմ հյութի հետ, վրա լցնում ենք այնքան չգազավորված հանքային ջուր, մինչև ստացվի թթվասերի նման զանգված: Քսում ենք դեմքին 15-20 րոպե:

Լվանում ենք դեմքը սենյակային ջերմաստիճանի ջրով:

N4. Երիտասարդացնող դիմակ
2 ճաշի գդալ մանրացված հալվան խառնում ենք 2 ճաշի գդալ ալոեի թարմ հյութի և 1 թեյի գդալ յուղոտ կրեմի հետ, լավ խառնում ենք: Քսում ենք դեմքին և թողնում ենք 10-15 րոպե:

Լվանում ենք տաք ջրով, կարող ենք օգտագործել նաև կանաչ թեյի թուրմ:

5 րոպեից փոքրիկ սառուցի կտորով տրորում ենք դեմքը, կամ լվացվում ենք սառը ջրով:

(Visited 72 times, 1 visits today)