Արտակարգ դեպք. Քիչ առաջ Դավթաշենում շենքերից մեկի վերելակը ընկել է. ներսում քաղաքացի կա.Մանրամասներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝

հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է,

ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Այս պահին փրկարարները փորձում են դուրս բերել քաղաքացուն:

(Visited 325 times, 1 visits today)